![]()
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որևէ անհանգստության պատճառ չկա։ Հայկական բանակը իր մարտական խնդիրը միշտ փայլուն է կատարել»։
Հիշեցնենք,որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը Վահրամ Պողոսյանը։
![]()