Ծառուկյանի փաստաբանները դատարանին ինքաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Երբ Ծառուկյանը ժամանել է դատարան, լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչ տրամադրություն ունի: Ծառուկյանն ասել է, որ տրամադրությունը լավ է։

Քիչ առաջ դատական նիստն ընդմիջվել է, դատարանը խորհդակցական սենյակ է գնացել: Բանն այն է, որ Ծառուկյանի փաստաբանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ