![]()
Ալեքսեյ Նավալնիի թվիթերյան էջում առաջին անգամ առաջին դեմքից հայտարարություն է հնչել: Նա հեգնանքով է անդրադարձել իր վիճակի վերաբերյալ լուրերին` գրելով․
«Մի քիչ խառնվել եմ: Թունավորում չի եղել: Դա դիաբետի նոպա էր: Ռուսասստանն էլ «Նովիչոկ» երբեք չի արտադրել: Թունավորում եղել է, բայց գերմանացիներն են, կամ ես ինքս եմ ինձ թունավորել: Ինձ թվում է՝ Կրեմլում մտացածին տարբերակների դեպարտամենտ են բացել»,- գրել է նա: Գրառումը հաջորդել է հրապարակմանը, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Նավալնիի պատահական ինքնաթունավորումը։
Немножко запутался. Отравления не было. Это приступ диабета. В России никогда не разрабатывали «Новичок»(сегодня МИД). Отравление было, но это сделали немцы. Отправление было, но я отправил сам себя. Мне кажется, в Кремле департамент целый открыли для придумывания новых версий https://t.co/SgNz9EPqvD
— Alexey Navalny (@navalny) September 24, 2020
![]()