Ծառուկյանն ու իր թիմը կարծես թե խառն են… Էդոյին գրավով ազատ արձակելուց դատավորը համարվում էր արդար, իսկ Ծառուկյանի խափանման միջոցը քննելու դեպքում նույն դատավորը համարվում է իշխանության կողմից ազդեցության ենթարկվող

Ծառուկյանի Էդոյին գրավով ազատ արձակելուց նույն դատավորը համարվում էր արդար, իսկ Ծառուկյանի խափանման միջոցը քննելու դեպքում նա համարվում է իշխանության կողմից ազդեցության ենթարկվող

Բոլորն են շատ լավ հիշում, երբ դեռևս 2018 թվականի օգոստոս ամսին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ գրավ կիրառել և դրա դիմաց նրան կալանքից ազատ արձակել:

Այդ ժամանակ Ծառուկյանն ու իր թիմը համարեցին, որ դատավորն արդար է ու օբյեկտիվ, չի ենթարկվում իշխանական ճնշումներին՝ դրանով դե-ֆակտո և դե-յուրե հավաստելով, որ Հայաստանում 2018-ի իրադարձություններից հետո հաստատվել է նկատելի ժողովրդավարության:

Իսկ ահա 2020 թվականին, երբ այդ նույն դատավորը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը՝ նույն ԲՀԿ ղեկավարն ու իր շրջապատը նրան համարում են ոչ արդար ու ամենատարբեր մեղադրանքներ հնչեցնում նրա հասցեին:

Փաստորեն ստացվում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երբեք ազնիվ չէ իր հայտարարություններում և երբ ինչպես ուզում, այնպես էլ մեկնաբանում է երևույթները:

Հ.Գ. – Ծառուկյանն ու իր թիմը կարծես թե խառն են և արդեն իսկ չեն էլ հիշում, թե որ ժամանակ ինչ են խոսել: Նրանց մոտ էլ փաստորեն իրարամերժության սինդրոմ է նկատվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ