![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինսթագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ Արփիի լուսանկարն ու գրել.
«Առաջին անգամ՝ համակարգչով է պարտեզ գնում Արփին։ Մեծ իրադարձություն է իր կյանքում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։
Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին):
![]()
![]()