![]()
ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը՝ ներկայանալով նոր կերպարով:
ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Մի աննման հայերեն վայր ու հայերեն երեկո»:
Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։
Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։ Նա հաճախ երգել է նաև քաղաքական միջոցառումների ժամանակ և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների կողմից կազմակերպվող խնջույքներում։
Մասնավորապես, պարբերաբար նա մասնակցել է Հայաստանի նախագահական և ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ երգելով Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավների ընթացքում։
![]()
![]()