Պուտինին առաջադրել են Նոբելյան մրցանակի․ Պեսկովը մեկնաբանել է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրումը, ասել է, որ եթե նման որոշում կայացվի, հիանալի կլինի, եթե ոչ, ապա սարսափելի ոչինչ չի լինի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը Պուտինի առաջադրման դիմում է ուղարկել Նոբելյան միջազգային կոմիտե:

«Գիտեք, որ այս մրցանակին ամենատարբեր մարդիկ են առաջադրվում: Եվ սա նրանց նախաձեռնությունն է, ովքեր հանդես են գալիս նման առաջարկով: Այս դեպքում խոսքը հենց ձեր նշած գրողի մասին է: Առաջադրվածների դիտարկման համար կա որոշակի ընթացակարգ: Եթե որոշում կայացվի, հիանալի կլինի, եթե ոչ, կրկին ոչ մի սարսափելի բան չի լինի: Այստեղ բարդ է այլ բան ասելը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ