Ավտովթար Մարմաշեն գյուղի մոտ․ «Մերսեդեսը» 50մ գլորվել ու ճզմված վիճակում հայտնվել է դաշտում

Այսօր՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մարմաշեն գյուղի սկզբնամասում։ «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ղեկի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։

Մեքենան, մոտ 50 մ պտտվելով, հայտնվել է դաշտամիջյան հատվածում ու ամբողջությամբ ջարդուփշուր եղել, ձախակողմյան հատվածը ճզմվել է։ 22-ամյա վարորդը, ով Վարհրամաբերդ գյուղի բնակիչ է ու 2 ամիս առաջ էր վերադարձել զինվորական ծառայությունից, պտույտների ժամանակ դուրս է շպրտվել ավտոմեքենայից:

Նա տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS-ին փոխանցեց, որ տուժածն այս պահին հետազոտվում է, նախնական ախտորոշմամբ նրա մոտ կան կոտրվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում։ Մեքենայում այլ ուղևորներ չեն եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ