![]()
Թուրքիայում մասնագետները գրանցել են ասիական վագրային մոծակի արագ տարածում։ Այս մասին գրում է Haber Turk-ը։
Նշվում է, որ վտանգավոր միջատների մեծ կուտակումներ են հայտնաբերվել Ստամբուլի խոշոր շրջաններում, թեև նախկինում դրանք չեն հայտնվել երկրի տարածքում:Հետազոտողները կարծում են, որ տեսակը կարող է հեշտությամբ հարմարվել:
«Այս տեսակը հարձակվում է ամբողջ օրվա ընթացքում, հատկապես, երբ մարդը դրսում է։ Այն շատ ավելի ագրեսիվ է, քան մյուս մոծակները, և կարող է փոխանցել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դեղին տենդը և Զիկա վիրուսը»,- ասել է Ստամբուլի համալսարանի դոցենտ Քերեմ Էթերան։
Նա հավելել է, որ բացի նման հիվանդություններով վարակվելու բարձր հավանականութոյունից, ասիական վագրային մոծակի խայթոցը վտանգավոր է նրանով, որ առաջացնում է ուժեղ ալերգիկ ռեակցիա, որն ուղեկցվում է երկարատև քորով և կարմրությամբ:
![]()