![]()
Առաջին Լրատվականը գրում է.
Նախօրեին մամուլը գրեց, որ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի հայտնի միջադեպի գործով։ Ավելի ուշ, սակայն, Նվեր Ծառուկյանի պաշտպանն ասել էր լրատվամիջոցներին, որ այդ հարցաքննությունը եղել է դեռևս հունիս ամսին, որից հետո նոր հարցաքննություն չի եղել։
«Պարտեզ» ռեստորանում մեկ տարի 8 ամիս առաջ կատարված հանցագործության հետևանքով սպանված 21-ամյա Ջիվան Հարությունյանի հարազատներին չի բավարարում քննչական մարմնի աշխատանքը: Նրանք համոզված են, որ քննությունն իրական կազմակերպիչներին բացահայտելու քայլեր չի ձեռնարկում։
Ավելին, ամեն ինչ արվում է, որպեսզի իրական կազմակերպիչը՝ Նվեր Ծառուկյանը, «մաքուր» դուրս գա գործից։ Այլապես, Ջիվան Հարությունյանի հարազատների խոսքերով՝ անհասկանալի է, թե ինչու գործում առկա փաստերի ճնշման տակ կրտսեր Ծառուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել և նա առ այսօր քրեական գործով պահպանում է վկայի կարգավիճակ։
21-ամյա Ջիվան Հարությունյանի պապը՝ Ջիվան Հարությունյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ասաց, որ միայն գործում առկա փաստերը, ապացույցները բավարար են, որ Նվեր Ծառուկյանին մեղադրանք առաջադրվի, բայց առ այսօր քննիչը համարում է, որ դրա համար բավարար ապացույցներ չկան։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()