![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ուզում եմ Ռուսաստան մեկնել» ակցիայի մասնակիցներին ու խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ Ռուսաստան մեկնելու նրանց պահանջը բավարարելու համար։ Այս տեղեկությունը հայտնեց ակցիայի կազմակերպիչներից Արթուր Ոսկանյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 22:00 –ին ակցիայի 20 մասնակից հացադուլ են հայտարարել ու գիշերել են կառավարության շենքի դիմաց։ Նրանց թվում նաև կանայք կան։ Ցուցարարները նախկինի պես վարչապետից պահանջում են արդյունավետ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, որ վերջինը բացի սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։
«Վարչապետը վաղ առավոտյան ընդունեց մեզ։ Շատ սիրալիր էր ու բացատրեց, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի պատճառով իրավիճակը բարդ է։ Այնուամենայնիվ, խոստացավ հնարավորինս կարճ ժամկետում լուծել հարցն ու քննարկել այն Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում։ Սակայն ասացինք, որ չենք կարող այդքան սպասել», — նշեց Ոսկանյանը։
![]()