Եկեղեցում Ծառուկյանի հետ աղոթողը հայտնի թմրшվшճшռ է

Դեռևս օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր մարզային այցելություններից մեկի ժամանակ այցելեց նաև եկեղեցի՝ աղոթելու և մոմ վառելու: Փորի վրա խաչակնքվող Ծառուկյանի տեսանյութը կարճ ժամանականց իսկական մեմ դարձավ համացանցում:

Այցելության և եկեղեցում աղոթելու ժամանակ Ծառուկյանին ուղեկցում էր Ռուդո անունով մի տղամարդ, որն ինչպես հետագայում պարզվեց, տեղացիների մոտ ճանաչված է որպես հայտնի թմրшվшճшռ:  Նույն Ռուդոյի  մոտ 2019 թվականին թմրшնյութ էր հայտնաբերվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում։

Զարմանալի է, թե էլ ինչ ազգային արժեքների ու հայկական ավանդապաշտության մասին է խոսում նույն Ծառուկյանը, երբ վերջինիս շրջապատում ու ուղեկցում են հայտնի թմրшվшճшռները, իսկ եկեղեցում աղոթքի ժամանակ վերջինս խաչակնքվում է փորի վրա:

Միթե՞ սրանք են այն ազգային արժեքները, որոնց պահպանման համար պայքարում է Ծառուկյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ