«ժողովրդասեր» Ծառուկյանը պատրաստվում է հանրահավաք անել նույն ժողովրդի առողջության հաշվին՝ անտեսելով համավարակն ու թքած ունենալով քաղաքացիների առողջության վրա

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Դեռ երեկվանից էր խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու Հայրենիքի հանրահավաքի մասին հայտարարությունն արվել է այսօր՝ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստ հրավիրելու մասին որոշումից հետո:

Սակայն նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը, այդ թվում` Ծառուկյանը, նիստին ներկա չեն եղել:

Կարծում եմ ամեն բան արդեն իսկ պարզ ու բացահայտ է, որ Ծառուկյանի կողմից արված հայտարարություններն ու ՀՅԴ-ի, Հայրենիքի հետ համատեղ հանրահավաքը նպատակ են հետապնդում քրեական գործով մեղադրվող Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները քաղաքականացնել:

Ընդ որում՝ «ժողովրդասեր» Ծառուկյանը դա պատրաստվում է անել նույն ժողովրդի առողջության հաշվին՝ անտեսելով համավարակն ու թքած ունենալով քաղաքացիների առողջության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ