«Հռոմի պապի ընտրության պես է պետք անել երևի, երբ սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է». Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի այսօրվա աշխատակարգային նիստը, որի ընթացքում պիտի ընտրվեին Սահմանադրական դատարանի նախագահը և նախագահի տեղակալը, ընդմիջվել է մինչև վաղը 11:00-ն:

ՍԴ աշխատակարգային նիստից դուրս գալով՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

«Ոչինչ չունեմ ասելու: Երբ կունենամ հրապարակային ասելիք, թույլ տվեք ես որոշեմ՝ երբ ասեմ և ինչ ֆորմատով ասեմ»:

Հարցին, թե թե՞ժ էր արդյոք քննարկումը, Թովմասյանը նշեց. «Երևի Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել, երբ վերևից սպիտակ ծուխ լինի, վրան գրված՝ ընտրվել է»:

Նշենք, որ քիչ առաջ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրել էր, որ նիստի ընթացքում նախագահի և նախագահի տեղակալի ընտրության հարցը չի քննարկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ