«Մայրուղիներին կապված ճանապարհներն առաջիկա տարիներին կասֆալտապատվեն…». ԱՀ նախագահ

Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին, իսկ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր տանող 3,2 կմ ձգվող ճանապարահը շահագործման հանձնվեց:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երկու դեպքում էլ համայնքները միանում են Վարդենիս — Մարտակերտ մայրուղուն: Գործընթացին հետևել եմ տեղում՝ աշխատանքային այցիս ընթացքում:

Ընդգծեմ, որ մեր բոլոր այն համայքների ճանապարհները, որոնք ուղղակիորեն կապված են մայրուղիներին, առաջիկա տարիներին հիմնականում կասֆալտապատվեն»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ