Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչը


Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:
Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ