![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թե բա հանրահավաք է լինելու…
Իրենց ընդդիմադիր հռչակած ՀՅԴ-ն, Հայրենիքն ու ԲՀԿ-ն ու՞մ են տեսնում որպես իրենց առաջնորդ։
Միթե՞ «Մորքուր» մականունով Հայաստանում օտարի շահին ծառայող Վանեցյանն է լինելու էդ առաջնորդը։
Ով թե իր ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածում և թե դրանից հետո որպես օտարերկրյա գոծակալ հակապետաան գործունեություն է ծավալել։ Ով զբաղված է բացահայտ քաղաքական առևտրով՝ իր ծառայությւններն առաջարկելով այդ թվում նաև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնց ոչ վաղ անցյալում մեղադրում էր ապօրինի հարստացման ու փողերի լվացման մեջ։ Նախկինների հետ համագործակցության պատրաստ անպատիվ գեներալը տենչում է նուն նախկիննների բարքն ու վարքը հետ բերել:
Թե՞ Ծառուկյանն է լինելու 3 ուժերի առաջնորդը, այն նույն Ծառուկյանը, ում արտաբերած ամեն մի արտահայտություն մտքի բռնաբարում է։ Այն նույն Ծառուկյանը ով կոալիցիա կազմեց ու սեղմեց երկիրը թալանողների ձեռքը, նույն Ծառուկյանը, ով 2015-ին խաբեց ժողովրդին ու կարճ ժամանակ անց էլի կանգնեց ու սեղմեց Սերժի ձեռքը, նույն Ծառուկյանը, ով միջոցառումների ժամանակ Սերժի բացակայության պայմաններում ոտքի կանգնած էր խմում նույն Սերժի կենացը։
Վերջինիս համար չկա ու գոյությոն չունի ժողովրդի, երկրի ու պետական շահ, կա միայն սեփական բիզնես շահ ու իրեն առաջադրված քրեական պատասխանատվությունից խուսափելու միտում։ Իսկ Ծառուկյանի արժեհամակարգերի մասին խոսելն անգամ անիմաստ է, վերջինիս կենսագրությունը շատ բան է ասում Ծառուկյանի՝ ազգային արժեքների ու եկեղեցու հանդեպ ունեցած պատկերացումների մասին։
Ծառուկյանը մերժված Սերժի ու Քոչարյանի արժեհամակարգերի կրողն է, որոնց արդեն իսկ մերժել ենք։
Ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի։
ՀՅԴ-ն: Մի քաղաքական ուժ, որ վերջին մոտ 20 տարիների ընթացքում եղել է Հայաստանում իշխանություը զավթած, երկիրը թալանած ու սեփական ժողովրդին կեղեքած Քոչարյանի ու Սերժի իշխանությունների կցորդը: Անգամ ավելորդ է խոսել վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ոճրագործություններին ՀՅԴ-ի մասնակցության, դրանց մասին խոսկցությունների, իսկ հետագայում ՀՅԴ-ի կողմից այդ ոճրագործությունների արդարացման մասին:
ՀՅԴ-ն որպես քաղաքական ուժ իր մեջ կրում է այն բոլոր բացասական երևույթները, որի դեմ 2018 թվականին ժողովուրդը դուրս եկավ փողոց ու մերժեց: ՀՅԴ-ն այն նույն արատավոր անցյալն է, որին վաղուց մերժել ենք:
Հանրահավաքի մասնակցող 3 ուժերն էլ անցյալի մնացորդներն են, որոնց արդեն մերժել ենք, իսկ անցյալի վերադարձ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։
Թե բա հանրահավաք է լինելու…Իրենց ընդդիմադիր հռչակած ՀՅԴ-ն, Հայրենիքն ու ԲՀԿ-ն ու՞մ են տեսնում որպես իրենց…
Posted by Taron Chakhoyan on Tuesday, 22 September 2020
![]()