![]()
Մանել Գրիգորյանի ազատության դեմ պայքարողների ցույցը շարունակվում է, նրանք նստացույց են անում Երևան-Էջմիածին ճանապարհին։
Ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց մոտ է հրավիրում Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին։
«Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրում եմ այստեղ։ Եկեք, քանի որ այստեղ ձեր ընտրողներ են, եկեք տեր կանգնենք ձեր ընտրողներին։
![]()
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, Դուք էլ եկեք, այստեղ Ձեր քաղաքի բնակիչներ են։ Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ստացել են մեր քվեն»,- հայտարարեց Ջիվան Աբրահամյանը։
![]()