![]()
Եթե ոչինչ չպատահի, ԲՀԿ-ն հանրահավաք է խոստացել։ Իսկ հանրահավաք անցկացնելը ոչ միայն ճիշտ է, այլև պարտադիր․ դա քաղաքական կենսունակության լավագույն բարոմետրն է, հատկապես այդ կուսակցության մեծահարուստ տիրոջ համար, եթե, իհարկե, նա որոշել է չվերադարձնել իր ճակատագրին պարտադրված կուսակցությունը իրական տիրոջը, հպատակային կառավարման հանձնված պատգամավորներով հանդերձ, էլ չեմ ասում բիզնես կայսրության այն մասը, որտեղ ապրում են այդ կայսրության ստվերային տերերը։
Շատ ճիշտ է ասում ԲՀԿ-ն կառավարողը, որ պետք է վախենալ ժողովրդից, այլ ոչ թե վարձկաններից, որոնք բերվում են հրապարակներ փողի ու աշխատանքի կորստի պարտադրանքով։ Վարձկանի հետ իր հույսը կապեց նաև մեր էթնիկ թշնամին ու տապալվեց։
Վառ օրինակ է 2008-ի փետրվարի 26-ը, երբ հանրապետության հրապարակ բերված կուսակցական հպատակները միացան ազատության հրապարակի ժողովրդին, որովհետև նրանց ներսում արթնացել էր ժողովուրդը, ի պատասխան իրենց նվաստացման։
Դե հիմա պատկերացրեք, թե ինչքան բարդ է ու ծանր գնալ այն մարդկանց դուռը, որոնք ազգային ապստամբությամբ են հեռացրել ձեզ այդ շեմից, իսկ դուք հիմա մանկուրտի համառությամբ ուզում եք ապստամբին նորից վարձկան դարձնել․ քաղաքական ցիմիզմը էլ ոնց է լինում․․․
![]()