Ռուս կինն ավելի քան 4 ամիս ամեն օր վերստեղծում է համաշխարհային արվեստի գործերից մեկը

Ռուսաստանի բնակչուհին ամեն օր վերստեղծում է դասական կտավներից որևէ մեկը: Դեռևս մարտին ընդունելով Getty թանգարանի մարտահրավերը՝ ռուս կինն արդեն ավելի քան 100 արվեստի գործ է վերստեղծել իր մասնակցությամբ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Սանկտ Պետերբուրգում բնակվող Լիզա Յուխնևան կարանտինի ժամանակ որոշել էր մեկ ամիս շարունակ ամեն օր մի կտավ վերստեղծել, սակայն այդ զբաղմունքը նրան այնքան է դուր եկել, որ նա միտք չունի դադար տալու, թեև 142-րդ օրն է, ինչ շարունակում է իր «մշակութային ուղևորությունը» ժամանակի գործերով:

Վերջինս նշել է, որ ամեն ինչ ինքնուրույն է անում, ինչպես դիմահարդարումը, լույս ու ստվերի ապահովումը, հագուստի և այլ պարագաների պատրաստումը, իսկ արդյունքը լուսանկարում է իր բջջայինով:

Մեկ արվեստի գործի վերստեղծման համար Լիզային 1-3 ժամ է պահանջվում՝ կախված սանրվածքի, դիմահարդարման և անհրաժեշտ աքսեսուարների պատրաստման բարդությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ