«Ծառուկյանի հետ համաձայն եմ, բայց պետական բարձր պաշտոններ ստանձնելու իրավունքից պետք է զրկել ոչ միայն հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձանց այլ նաև մտավոր խնդրներ ունեցողներին ու խայտառակ քրեական գործերով դատապարտվածներին». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գրառմանը այն մասին, որ  Սահմանադրությամբ հստակ պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:  Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ծառուկյանի առաջարկի հետ համաձայն եմ, այո Սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։

Բայց միևնույն ժամանակ Սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ անտառաճանաչ, հասարակ բառերը արտաբերելու անընդունակ և մտավոր լուրջ խնդիրներ ունեցող անձինք չկարողանան պետական բարձր պաշտոններ զբաղեցնել։

Սահմանադրությամբ պետք է ամրագրել նաև, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան այ անձինք, ովքեր անցել են խայտառակ քրեական գործերով ու դատապարտվել են դրանց համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ