«Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա…» ՊՆ մամուլի խոսնակ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր, ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրել է․

«Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային վարչության պետ Արամ Եղոյանն Auroranews-ին ասաց, որ նման ուղղաթիռներ չկան գրանցված իրենց մոտ և տեսակադրերում երևացող ուղաթիռռը իրենցը չէ: Այս րոպեներին էլ փորձում ենք ճշտել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ