«Ադրբեջանում վայնասուն են կապել, թե բա հայ-բուդուլ, Սիփան Փաշինյանը մեր ջուրը կտրեց…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական կայքում հրապարակված հոդվածին և կատարել է հետևյալ գրառումը.

Ադրբեջանում վայնասուն են կապել, թե բա հայ-բուդուլ, Սիփան Փաշինյանը մեր ջուրը կտրեց:

Դեռ երեկ էի գրել, որ տարիներ շարունակ հայկական լեռնաշխարհի քաղցրահամ ջրերը Հայաստանի տարածքով հոսում են դեպի ոչ բարով հարևան երկիր:

Այն ինչ, հայկական շատ բնակավայրեր զրկված են եղել խմելու հոսող ջրից: Ստացվում է, մեր իսկ տարածքով հոսող ջրերը մենք չէինք օգտագործում դեռ հերիք չէ, թույլ էինք տալիս այն հոսի ու սնի ոչ բարով հարևան երկիրը:

Բայց պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ սահամանապահ Դովեղ գյուղի մեջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից տարիներ շարունակ գյուղացիները չեն կարողացել օգտվել, կօգտագործվի արդեն գյուղի տնամերձ հողատարածքները ոռոգելու համար։

Այն, որ Ադրբեջանական պրոպագանդայի թիվ մեկ կայքն անդրադարձել է այս թեմային, նշանակում է ամեն բան ճիշտ ու տեղին է արված:

Այո, մենք պետք է սովորենք օգտագործել այն բարիքները, որոնք բնությունն է մեզ պարգևել, և պետք է սովորենք մեզ հասած բնության պարգևներին տեր կագնել։

Հուսամ նմանօրինակ աշխատանքները շարունակական կլինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ