![]()
Զոհրապ Եգանյանն իր ֆեսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կաարել է հետևյալ գրառումը.
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի ջանքերով ու աջակցությամբ մեր թաղում ֆուտբոլային փոքր դաշտ բացվեց: Երեխաների ուրախության չափ չկա, թող օրինակը վարակիչ լինի:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիը հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» հարձակողական ոճի կիսապաշտպան:
2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստանում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից, մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստի խոսքերով, ինքը երբեք չէր եղել Հայաստանում, բայց հույս ունի ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ Երևան է ժամանում մայիսի 30-ին երեկոյան և միանգամից սկսում է մարզվել Երևանի «Փյունիկ»-ում, որպեսզի ՀՀ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտիկից ծանոթանա Օզբիլիսի հետ։ Մարզումներին ներկա էր նաև ՀՀ-ի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլերինգ Սերիցլեվը։
Մարզչի վրա Օզբիլիսը մեծ տպավորություն է թողնում, սակայն ֆուտբոլիստը չէր կարող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, քանի որ խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ։ 2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիսը պետք է ընտրի Նիդերլանդների հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի միջից։
Սակայն Արազը ցանկություն հայտնեց հանդես գալ Նիդեռլանդներում, սակայն որոշ ժամանակ անց ընտրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Օզբիլիսը կարողացավ խաղալ Սերժ Սարգսյանի հրահանգով[փա՞ստ]: Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()