Կայծակի հարվածը ուղիղ նշանակետին է լինելու. Երևանում գազատարի վրա մետաղական խաչ են զոդել

Համացանցի ֆեյսբուքյան տիրույթի օգտատերերը հրապարակել են մի լուսանկար, որում գազատարի վրա զոդված է մետաղական խաչ: Լուսանկարում պատկերվածը Երևանի Սարի թաղի 15-րդ փողոցն է:

«Ու ամենակարևորը՝ խաչի գլխամասի ոսկեզօծ ցիցը, տարածքի ամենաբարձր մետաղական ցիցն է, այսինքն կայծակի հարվածը ուղիղ նշանակետին է լինելու։

Իրենց կարճ խելքով գազի խողովակը շանթարգելի են վերածել։ Խաչակնքվող սատանաները»,- գրում է օգտատեր Ռաֆայել Մնացականյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ