«Չվախենաք առաջին օրերի դժվարություններից…»Արայիկ Հարությունյան

«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացնում է, որ երեկ զրուցել է նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր, նախարարի խոսքով, նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնը պատրաստվելու համար:

«Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:

Նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ դրանք օրինակելի են   ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար:

📒📋📐✏️🖍Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին:✅Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր…

Posted by Arayik Harutyunyan on Saturday, 12 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ