Բանակը կամաց-կամաց պետք է անցնի պայմանագրային հիմունքների ու դա պետք է սկսել փող ծառայության դիմաց մոդելի կիրառմամբ

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է.

Շարունակում եմ պնդել, որ բանակը կամաց-կամաց պետք է անցնի պայմանագրային հիմունքների ու դա պետք է սկսել փող ծառայության դիմաց մոդելի կիրառմամբ: Փող ունեցողներն այսպես թե այնպես բանակ չգնալու ելքը գտնում են, 2018թ.-ից հետո դա արվում է հիմնականում քաղաքացիությունը փոխելով: Աշխարհի շատ երկրներում օրինականան կարգով կարող ես ստանալ քաղաքացիություն կատարելով 200-500հզ դոլարի գործարք (տուն, բիզնես և այլն):

Չենք քննարկում հնարավոր զարդուղի ճանապարհները բանակից ազատվելը: Այս թեմայի մասին գրում եմ շուրջ տաս տարի, մենք մեզ չպետք է խաբենք ու չպետք է տուրք տանք էմոցիաներին, թող սահմանվի 30-50հզ դոլար գումար, մարդիկ օրինական վճարում կատարեն, իսկ կուտակված գումարով պայմանագրային զինծառայողները ստանան 1500 դոլար աշխատավարձ, համ բանակն ավելի հզոր կլինի, համ մարդիկ արժանապատիվ կապրեն, համ չեն «ամաչի», որ չեն ծառայել:

Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք բարձրագույն պաշտոններում առաջադրվել են մեծամասամբ չծառայածներ (խոսքս 1972թ.-ից հետո ծնված պաշտոնյաների մասին է որոնց 18 տարին լրանում էր, երբ Անկախ էինք): Տեղյակ չեմ Առաջ նախագահի աշխատակազմից, բայց թե Երկրորդ, թե Երրորդ նախագահի աշխատակազմի գոնե երևացող պաշտոններում նույպես չծառայածներ էին, նրանց կառավարություններում ու օրենսդիր մարմիններում նույն վիճակն էր:

Սրան զուգահեռ գնացել է պաթոսախառն խոսեր, երգեր ու տաղեր որով փառաբանվում էր իրենց սերը բանակի հանդեպ, կարևորվում էր ծառայելը հենց չծառայածների կողմից և այսպես շարունակ: Նորմալ չէր, երբ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում կար մի պահ, երբ կառավարության երիտասարդ ոչ մի անդամ չէր անցել պարտադիր զինծառայություն:

Ինչևիցե, այս թեման փակելու ժամանակն է, վիճակը փոխելու ու այլ մոտեցում կիրառելու պահն է, եկեք վերջապես բացենք այս պատուհանը, թող լինի հնարավորություն խոշոր գումարով բանակ չգնալու համար:

Հ.Գ 1. Թող ԱԱԾ տնօրեը, Պաշտպանության նախարարը վարչապետին ներկայացնեն 1000 հարկատուների ընտանիքի անդամների առնչությունը զինծառայությանը, թող տվյալներ տրամադրեն, թե քանի մեծահարուստի երեխա է փոխել քաղաքացիությունը:
Հ.Գ 2 Բանակի օրվա առիթով մեկ անգամ ևս ուսումնասիրեցի այս կառավարության ու ԱԺ-ի արական սեռի ներկայացուցիչների առնչությունը զինծառայությանը մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ 50/50 էր, այո բարելավված է, բայց էլի նորմալ չէ:
Հ.Գ 3 եթե համաձայն չեք, որ գործող մոդելն արդար չէ, ապա փորձեք այսօր գիշերը մարտական հերթապահության կանգնած ժամկետայինի մորը բացատրել, որ դուք ավելի կարևոր գործով ազատված եք եղել:
Հ.Գ 4. Տավուշյան մարտերին ժամկետայիններ չկային, պայմանագրայինները պրոֆեսիոնալներ են և վերջ:

Շարունակում եմ պնդել, որ բանակը կամաց-կամաց պետք է անցնի պայմանագրային հիմունքների ու դա պետք է սկսել փող ծառայության…

Posted by Zohrap Yeganyan on Friday, 11 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ