Ռուբեն Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգն այսօր կարելի է նորովի երգել. «Լավագույն տղերքը… փչանում են»․ Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԱՐԴ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՊՐՈՑԵՍՆ ՈՒ …ԴՈՒԽՈՎ-Ի ՑԱՎԱԼԻ ՆԱՀԱՆՋԸ Ըստ հանցագործ նախկինների դավադիր խաղերի ու սին ծրագրերի, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին, օդում պտտվող լուրերի համաձայն, խոստացել են «ապագա երկրի» սպորտի նախարարի պաշտոնը:
Պարզվում է, Ռուբեն Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգն այսօր կարելի է նորովի երգել. «Լավագույն տղերքը… փչանում են»:

Այո, փչանում են, կամ նրանց հաջողությամբ փչացնում են հանցագործ ռոբիկ քոչարյանն ու նույնքան հանցագործ սեռժիկ սարգսյանը: Մարզիկների պարագայում՝ ռոբիկի տղա լյովիկ քոչարյանի միջոցով է արվում, որը ժամանակին սերտ կապեր է ունեցել մի քանի մարզիկների հետ: Ապացույցը՝ Արսեն Ջուլֆալակյանը, ով նախօրեին վայր դրեց Ազգային ժողովի պատգամավորի իր մանդատը:

Արսենին ի՞նչ են խոստացել նրանք, որ կարողացել են համոզել, որ վայր դնի իր մանդատը: Նախկինների այս ճղճիմ քայլը Ազգային ժողովում «իմքայլականների» շարքում ճեղքվածք առաջացնելո՞ւ դավադրություն է, թե՞ իլյուստրացիա է սկսվում նաև «իմքայլականների» ճամբարում: Կամ գուցե նոր դիմակնե՞ր են պատռվում: Դե, նախ Արսենը չի ափսոսա ամսական հազար դոլարից ավել իր աշխատավարձը կորցնելը, քանի որ թալանչի քոչարյան ռոբիկի՝ տասնվեց միլիոն կարողություն ունեցող որդին՝ լևոն քոչարյանը, Արսենին ավելին կվճարի, քան վերջինիս պատգամավորական աշխատավարձն է:

Այս կաշառքից բացի է՞լ ինչ կարող են խոստացած լինել Արսենին: Պարզ է, լավագույն մարզիկի ապագա գործը սպորտի նախարար լինելն է. տարիքը մեծանում է, ակտիվ սպորտն էլ շուտով թողնելու է: Այսինքն, Արսենն արդեն հավատում է, որ նրանց երազանքն այնքան էլ հեռու չէ իրական դառնալուց: «Հողեմ ձեր երազանքը»,-կասեր տատս: Ափսոսում եմ, որ Արսենը շատ էժան քայլ արեց, որով ստվերեց մարզաշխարհում վաստակած իր փառքը: Արսենը համաձայնվել է պայմաններին, ու շուխուռն արդեն ընկավ՝ «Իմ քայլականների ճամբարից լքում են լավագույն տղերքը»: Իսկ ես էլ կավելացնեմ. «Իմքայլականների թիմը լքում են տատանվողներն ու ապագա դատարկության վրա հույս դնողները»: Փչացման այս լկտի գործընթացն ուղիղ կապ ունի ամբաստանյալ ռոբիկ քոչարյանի դատավարության ձգձգումների և, ընդհանրապես, դատաիրավական համակարգն այդ նեխած վիճակում պահելու հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ