«Սկուտեղները տանում են իրենք, հաշիվը փակում եմ ես․․․»․ Բակուր Մելքոնյանին ոգևորել է փոքրիկի քայլը

«Արտ լանչ»-ի հիմնադիր տնօրեն Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է , որ շուտով մանկական «Արտ լանչ» է բացվելու անվանումը փոփոխված՝ «Արտ լանչիկ»․

Մոտ 2 տարի առաջ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը երեխայի հետ մտել էր Կոմիտասի Սիթիի Արտ Լանչի մասնաճյուղ և սկուտեղի տանելը վստահել էր իր տղային:

Ֆեսյբուքյան փոստում շատ պատկերավոր նկարագրել էր (https://m.facebook.com/story.php?story_fbid=1972163339474824&id=100000435317853)՝ երեխան սկուտեղը շուռ էր տվել և ամբողջությամբ ջարդել: Որ մերոնք այն անվճար փոխել էին, ինչի համար էր էլ երեխայի հայրը փոստի միջոցով շնորհակալություն էր հայտնում մեզ, դրա մասին չեմ ուզում ասել: Ուզում եմ ասել, շատ էի ոգևորվել ծնողի մոտեցումից՝ երախայի մոտ ինքնուրույնություն մտցնել:

Էդ թույն փոստը մտքիցս դուրս չէր գալի, իսկ մտքումս եթե մի բան մնում է, ապա դուրս է գալիս, երբ դառնում է պրոյեկտ)))
Ահա և նոր պրոյեկտը՝ Սեպտեմբերի 21-ին Ռոսիա Մոլի ֆուդ կորտում բացվում է առաջին Արտ Լանչիկը՝ հատուկ մեր փոքրիկների համար!!! Փոստի հերոսին, այսինքն Davit Abrahamyan-ի տղային՝ Արմանին և իր բոլոր ընկերներին ու բարեկամներին, հրավիրում եմ այդ օրը Արտ Լանչիկ: Բայց մի պայման կա, սկուտեղները տանում են իրենք, հաշիվը փակում եմ ես:

Հ. Գ. Ուրեմն Արտ Լանչիկի լինիան շատ ցածր ա, հարմարեցված փոքրիկների համար և հեսա կտեսնեք ամենատարօրինակ նախապայմանով աշխատանքի հրավերը՝ աշխատանքի ենք հրավիրում սպասարկողների, պայմանը լինել ցածրահասակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ