«Կարող են ամեն ընտանիքի 2 հազար դոլար տալ, ասել՝ այս վիճակից դուրս արի, մեկ է, դա դուք եք փակելու…». Գագիկ Ծառուկյան

Այսօր պետությունը պետք է լինի ժողովրդի կողքին, հիմնական վարկերը պետք է ներվեն, մինչև արտակարգ իրավիճակն անցնի, մարդիկ հնարավորություն ունենան աշխատելու:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում իր կուսակիցների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես ասել եմ երկու ամիս առաջ, ասում եմ չորս ամիս հետո, օր օրի ալիքը բարձրանում է և պետք է կարողանալ դրա պատասխանը տալ: Այսօր պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարով, ինչ է արվել, ում են օգնել, կարող են ամեն ընտանիքի 2 հազար դոլար տալ, ասել՝ այս վիճակից դուրս արի, մեկ է, դա դուք եք փակելու»,-ասաց նա և նկատեց, որ Վրաստանը մեզանից շատ բնակչություն ունի, սակայն կորոնավիրուսից 15 մարդ է մահացել, իսկ Հայաստանում՝ 1119-ն է մահացել:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ թոշակները 2 հազար դրամով ավելացրել են, բայց մնացած հարկ ու տուրքը տասն անգամ են ավելացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ