![]()
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ ամբողջ աշխարհում գիտնականները աշխատում են նոր կորոնավիրուսի դեմ շուրջ 180 պատվաստանյութերի վրա: Այդ մասին գրել է Gazeta.ru-ն:
35 պատվաստանյութ արդեն փորձարկվում է մարդկանց վրա:
ՄԱԿ Առողջապահության գլխավոր գործակալության մասնագետների հայտարարությամբ` ուսումնասիրության միջանկյալ արդյունքները կարող են պատրաստ լինել մինչև տարեվերջ, բայց «կլինիկական փորձարկումները ժամանակ են պահանջում»:
«Պատմության մեջ ցանկացած հիվանդության դեմ պայքարի հետազոտություն այդքան արագ չի արվել: «Սա վկայում է գիտության և տեխնոլոգիայի անհավանական այն առաջընթացի մասին, որն աշխարհը գրանցել է վերջին տարիներին»,- լրագրողներին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
![]()