![]()
Երբեք այդ մանդատը վայր չեմ դնելու, մինչև այն ընտրողը, որն ընտրել է ինձ և գործուղել այստեղ, իր պահանջը չլինի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ես չեմ կարող անլուրջ մոտենալ այդ մանդատին, որովհետև գիտեմ, որ եթե այսօր թեկուզ ինչ-որ հարցով իմ հարաբերությունները հարթ չեն գնում ինչ-որ ոլորտի պատասխանատուի հետ, ես պետք է թողնեմ իմ ընտրողներին և այն բոլոր հավատացող մարդկանց, իրենց սպասելիքները»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Հարցին՝ ստացվում է Արսեն Ջուլֆալակյանն անլուրջ էր մոտենում մանդատին, Սոֆյա Հովսեփյանը հորդորեց չփորձել իր խոսքերից տանել այնպիսի տպավորություն, որ ինքը այդպես է որակում Արսեն Ջուլֆալակյանին. «Իմ և պարոն Ջուլֆալակյանի տարբերությունը շատ է այն առումով, որ նա ոչ թե վարկանիշային ընտրակարգով է ընտրվել, այլ ընտրվել է ցուցակով, իսկ ես վարկանիշային։ Ինձ ընտրողը հենց քաղաքացին է։ Այս պարագայում պարոն Ջուլֆալակյանն ընդհանուր ցուցակով է անցել, իսկ ես վարկանիշայինով և սա ավելի է մեծացնում պատասխանատվությունը»,-նշեց պատգամավորը։
![]()