![]()
Ճանապարհորդ, ներգնա տուրիզմի մասնագետ Շողեր Հակոբյանն ահազանգում է՝ վանդալները պղծել ու պղծում են Գտչավանքը:
Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ գտնվող 13-րդ դարի վանական համալիրի ներսում ամենուր գրաֆիտներ են, պատերին, խաչքարերին ներկով անուններ են գրված:
Գտչավանք վանական համալիրը ճարտարապետական տեսանկյունից հանդիսանում է բազմադարյա հայկական մշակույթի ամենահետաքրքիր հուշարձաններից մեկը: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը վաղնջական ժամանակներից ի վեր եղել է քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը։
Իբրև եպիսկոպոսանիստ հիշատակվում է վաղ միջնադարից։ Գտչավանքը XIII դարի կեսերին ընդարձակվում է նորանոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Ավանի (նույն ինքը՝ Եգանի), իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը։
Posted by Shogher Hakobyan on Thursday, 10 September 2020
![]()