![]()
Սեպտեմբերի 10-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը ավելացել է 4-ով՝ դառնալով 710, նրանցից 223-ը դրական ախտանիշներով է: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Այսօր մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել են 3 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայությունում բուժվում է կորոնավիրուսի կասկածով 10 հիվանդ:
Ըստ մարզի առողջապահության բաժնի պետի՝ համավարակի առաջին օրվանից մինչ օրս մարզում կատարվել է 10 հազար թեստավորում, որից 9500-ը՝ ՀՎԿԱԿ մարզային լաբորատորիայում:
Սեպտեմբերի 8-ի դրությամբ մարզում մահացած քաղաքացիները 43-ն են:
![]()