![]()
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում:
«Այսօրվա վարակի 57 և երեկվա 44 նոր դեպքերը խոսում են այն մասին, որ երկրում համաճարակային իրավիճակն աստիճանաբար փոխվում է:
Մենք կանխատեսում էինք երկրորդ ալիքը, և գործընթացը փաստացի, սկսվում է:
Կարևոր է, որ խուճապի ոչ մի առիթ չունենք և իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: Համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը կարող էր 150 PCR թեստ անել, իսկ այսօրվա դրությամբ 6000-7000, շուտով հնարավոր կլինի օրական 10 000 թեստ անել»,- հայտարարել է Գախարիան: Այս մասին գրում է aliq.ge-ն:
![]()