Երեխայի ձեռքը տված «Хочу в Россию» պաստառով իրենց փչացածությունն են փոխանցել այդ երեխային

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որ բարդ իրավիճակի թելադրանքով դժվարացել են սահմանային անցումները, և կառավարությունն էլ գուցե լիարժեքորեն չի օգտագործում հնարավորությունները` ապահովելու բազմաթիվ քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող սահմանային տեղաշարժերը, հասկանալի է:

Բայց չեմ կարող չասել, որ կառավարության դեմ ցույց անելիս մատաղ երեխայի ձեռքը տված «Хочу в Россию» պաստառով ցուցարարներն իրենց հոգու փչացածությունն են անդարձ փոխանցել այդ երեխային»:

Որ բարդ իրավիճակի թելադրանքով դժվարացել են սահմանային անցումները, և կառավարությունն էլ գուցե լիարժեքորեն չի օգտագործում…

Posted by Դավիթ Գյուլզադյան on Thursday, 10 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ