Կառավարությունը 800 մլն դրամ հատկացրեց կապալառուներին կանխավճար տալու համար

Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվեց 800,000.0 հազար դրամ: Որոշման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ընտրված կապալառու կազմակերպություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև նախատեսվող երկու նոր մրցութային գործընթացերի արդյունքում ընտրված կապալառու կազմակերպությունների կանխավճարները տրամադրելու պատվիրատուի պարտավորության կատարումը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային  բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի անվտանգության բարելավման դրամաշնորհային ծրագիր շրջանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ