Փրկարարները տան պատշգամբում հայտնաբերել են 40-ամյա տղամարդու դի

Սեպտեմբերի 10-ին` ժամը 12։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի դուռը բաց է, բնակիչը չի արձագանքում հարևանների կանչերին (ենթադրվում է, որ գտնվում է ներսում):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան փակ պատշգամբում հայտնաբերել են Արթուր Ա․-ի (ծնված 1980 թ․) դին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ