![]()
Կառավարության նիստի սկզբում վարչապետը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը.
«Վերջին 20 օրում ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր, սա բարելավում է:
Ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, հայտնաբերման դրական տոկոսը՝ ցածր, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան:
Այս դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է ու այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից:
Պատճառն այն է, որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակներ կրեն: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեսզի չվերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի»,- ասաց Փաշինյանը:
![]()