![]()
Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունшվորել են «Նովիչոկի» նոր տեսակով, որն ավելի վտանգավոր է, քան դրա նախկին հայտնի տեսակները։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերմանական Die Zeit պարբերականը՝ հղում անելով անհայտ աղբյուրների։
Լրատվամիջոցը գրել է, որ Նավալնին պետք է մшհանար ինքնաթիռում։ Նա ողջ է մնացել միայն «երջանիկ պատահականությունների շղթայի շնորհիվ»՝ օդաչուի գործողությունների, ով անմիջապես որոշում է ընդունել իջեցնել ինքնաթիռը, և բժիշկների, ովքեր անմիջապես նրան ատրոպին են ներարկել։
Die Zeit-ի ենթադրմամբ՝ Նավալնիին կարող էին թունшվորել միայն ռուսական հատուկ ծառայությունները, քանի որ սովորական հանցագործները չէին կարող սինթեզել նման տիպի թույնը, իսկ Ռուսաստանի տարածքում այլ երկրի հատուկ ծառայությունները չէին կարող նման լուրջ գործողություն իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ Նավալնիին մշտապես հետևում էին։
Պարբերականը հետևություն է անում, որ Նավալնիի թունավորման հրաման կարող էր տալ միայն Կրեմլը։ Ըստ հոդվածի՝ գերմանացի բժիշկները թույնի մնացորդներ են գտել Նավալնիի ջրի շշի բերանին և նրա ձեռքերին։
Die Zeit-ը գրում է, որ քաղաքական գործչին կարող էր թունшվորել նրան հետևող գործակալներից մեկը՝ թույնը քսելով այն բաժակին, որից քաղաքական գործիչը թեյ է խմել, կամ էլ թույնը լցրել են արդեն պատրաստ թեյի մեջ։
Ռուսաստանը հայտարարում է, որ Օմսկում կատարված անալիզները ցույց չեն տվել թույնի հետքեր Նավալնիի օրգանիզմում։ Իսկ Meduza-ի աղբյուրները հայտնել են, որ Օմսկում Նավալնիի մոտ եղել է թունավորման հստակ պատկեր, այդ պատճառով էլ բժիշկները նրան ատրոպին են ներարկել դեռ շտապօգնության մեքենայում։
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։ Գերմանացի բժիշկները մի քանի օր անց դուրս են բերել նրան արհեստական կոմայից։
Ի դեպ, «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով 2018թ.-ի մարտին Մեծ Բրիտանիայում թունшվորել էին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը։
![]()