![]()
Կառավարության նիստի սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին քսան օրում կորոնավիրուսի երկու հարյուրից պակաս օրական դեպքեր ունենք: Միաժամանակ հայտնեց, որ մեծ ռիսկեր է պարունակում հանրակրթական հաստատությունների բացվելը:
Դա է պատճառը, որ գործում են որոշ սահմանափակումներ: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ լսել է ծնողների դժգոհություններն առ այն, որ երեխաները պետք է դպրոցում դիմակ կրեն:
«Մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ սահմանափակումների ռեժիմից: Մոնիթորինգ կիրականացնենք, անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որ մեր երեխաներն օր առաջ լիաթոք շնչեն»,-ասաց Փաշինյանը:
![]()