Ունենք 210 առողջացած.Կորոնավիրուսի վարակման քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նախորդ օրը կատարվել է 3250 թեստավորում, որից 3076-ը՝ բացասական արդյունքով։

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 174 նոր դեպք և 210 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 279։

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 45326
  • Առողջացածներ — 41233
  • Փաստացի բուժվողներ -2908
  • Ընդհանուր թեստեր — 227809
  • Մահվան ելքեր — 906
  • Մահվան ելքեր այլ պատճառով –279

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ