COVID-19-ի ռուսական պատվաստանյութը տարբեր կլինի երեխաների ու մեծահասակների համար

COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը կներկայացվի երկու տարբերակով՝ երեխաների ու մեծահասակների համար,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի Գամալեայի անվան համաճարակաբանական ու միկրոբիոլոգիական ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ալեքսանդ Բուտենկոյին։

«Պատվաստանյութը կլինի երկու տեսակի՝ մեծահասակների և երեխաների համար։ Երեխաների համար նախատեսված տարբերակը կլինի ավելի խնայող և ռեակտոգենիկ։

Երեխաներն ավելի փոքրամարմին են, այդ պատճառով պատվաստանյութի նրանց տարբերակի դոզան համեմատաբար քիչ կլինի»,- նշել է Բուտենկոն։

Պրոֆեսորի խոսքերով՝ մանկական պատվաստանյութի արտադրմամբ կսկսեն զբաղվել մասսայական թեստավորում իրականացնելուց հետո։ Հետազոտությունների համար կդիտարկվեն տարբեր տարիքի և սեռի մեծաքանակ մարդիկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ