![]()
Ավստրալիայի բնակչուհիներից մեկը մոտ 3 մլն ԱՄՆ դոլար է շահել ամուսնու շնորհիվ, որն իրեն կատակով վիճակախաղի տոմս է նվիրել ծննդյան տարեդարձին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ավստրալուհին հայտնել է, որ ամուսինն իրեն է հանձնել նվերն ու հեգնանքով ասել, որ այն իրեն երջանկություն կբերի:
Պարզվել է, որ նա բոլորովին չի սխալվել, տոմսը շահումով է եղել: Ամենից շատ տնային տնտեսուհուն ուրախացրել է խոհանոցը վերանորոգելիս ապրանքների գներին չնայելու և ընտանիքով արձակուրդի մեկնելու հնարավորությունը:
«Մարդիկ կարող են ասել, որ այդ գումարով կարող էի նոր տուն գնել, բայց ես խոհանոցից կսկսեմ»,- ասել է կինը:
![]()