![]()
«Ես անհարմար եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք խոսում, մենք կարողանում ենք այդ լեզուն բավականաչափ խոսել, բայց ցшվոք սրտի ասիմիլյացվել ենք, ճնշnւմների ենք ենթարկվել, դրա համար էլ իրար բավականաչափ չենք կարողանում հասկանալ»,- ասում է Հոփայի նախկին քաղաքապետ Յըլմազ Թոփալօղլուն:
Այդ լեզուն հայերենն է: Աշխարհում բացի հայախոս հայից ոչ ոքի Յըլմազը չէր ասի` шնհшրմшր եմ զգում, որ թարգմանչի միջոցով ենք շփվում:
Նույն լեզվով խոսողների իրար հասկանալու անհնարինությունը ընդգծում է ներկայությունս ակնարկիս մեջ` որպես մեկը՝ ով հայ է, հայախոս, Հայաստանից եկել է Թուրքիա նյութեր հավաքելու այն մուսուլմանների մասին, ովքեր հայերեն են խոսում:
Ուր էլ գնայի` Հոփայի գյուղերը, խանութ ու սրճարան, Չամլըհեմշին` թրքախոս համշենցիների կենտրոնը, մեկ է, իմ հայ լինելը անմիջականորեն ազդում էր շփումների վրա`մեկ դրական, ինչպես Հոփայում, երբ ուրախ դիմավորում են` «Հայաստանի՞ց ես, մենք էլ ենք հայ», մեկ բшցшսшկшն, ինչպես Չամլըհեմշինում, երբ լսում է ծերունին, որ Հայաստանից եմ, դեմքի ժպիտը անհետանում է ու տուն է մտնում:
![]()
Յըլմազի հետ մենք կարող ենք հասկանալ բառեր, մեկ-մեկ՝ նախադասություններ, բայց ոչ ամբողջական մտքեր: Մեր զրույցը հայերենից հայերեն կամ թուրքերենից հայերեն պետք է թարգմանել: Հայերենի երկու անհասկանալի բարբառներից մեկը վերացել է` զոկերի բարբառը, մյուսը պահպանվում է տասնյակ հազարավոր մարդկանց շուրթերին` Համշենի բարբառը: Բարբառով խոսողներն էլ կոչվում են համշենցիներ:
«Կասկած չունեմ, որ հայ ենք եղել, բայց 400 տարի առաջ մուսուլման ենք դարձել, ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչո՞ւ:
![]()
Առաջ ախպար չէինք, հիմա ախպար ենք»,- վարորդ Էրդողան Ենիգյուլը չի զшյրшնում, ինչ ասում է` ժպիտը դեմքին, հարցերն էլ պատասխան չեն ակնկալում: Հոփայի «Հայդե» բարում Էրդողանը մեկ համշեներեն է խոսում, մեկ թուրքերեն, համշեներենի մեջ մեկ երկու բառ հասկանում եմ, թուրքերենը թարգմանում է Խաչիկ Տերտերյանը: Անահիտ Հայրապետյանին թարգմանիչ պետք չի, լուսանկարի լեզուն միջազգային է:
Մենք` ես, Խաչիկը, Անահիտը, Երևան-Ստամբուլ ավտոբուսով հատեցինք Վրաստանի և Թուրքիայի սահմանը և իջանք սահմանից 20 կմ վրա Հոփա քաղաքում` հայախոս մուսուլման համշենցիների ամենամեծ բնակավայրում:
12 օր ես փնտրում էի հարցի պատասխանները` ո՞վքեր են համշենցիները(հա՞յ, թո՞ւրք, թե՞ ոչ հայ, ոչ էլ թուրք, առանձին ժողովուրդ` համշենցի): Այդ հարցի պատասխանը փնտրել ու չէի գտել մինչև Թուրքիա մեկնելը, և եթե այն մի ճշմարիտ պատասխան ունի, ապա դա չիմացա վերադառնալուց հետո:
Վահան Իշխանյանի միկրոբոգից :
![]()