![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ընտանիքն ու երեխաներն իր համար ամեն ինչ են: Իր կյանքում ամենագլխավոր մարդկանց համար էլ Լուկաշենկոն այդքան երկար ժամանակ պաշտոնավարել է,խոստովանել է նախագահը ռուս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:
«Իմ և իմ մերձավորների երեխաները..․ Նրանց կբզկտեն, մաս-մաս կանեն…Դուք տեսնում եք, թե ովքեր են հիմա փողոցներում»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ նա ասել էր, թե ինքը և իր ընտանիքը մտադիր չեն փախչել երկրից, եթե ինքը այլևս չպաշտոնավարի:
Լուկաշենկոն պարզաբանել է, որ նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Բելառուսը կարողացել է պահպանել տնտեսությունն ու չի փակել արտադրությունը: «Այսօր ունենք ՀՆԱ ընդամենը 1,2% անկում: Չկա այն դասական հիմքը, որ տնտեսությունը կանգնի, մարդիկ աշխատավարձ չստանան եւ այլն»,-հավելել է Լուկաշենկոն:
«Մեզ մոտ հայտնվել են բուրժույչիկներ՝ հարուստ մարդիկ, այթիշնիկներ, որոնց ես ստեղծել եմ իմ այս ձեռքերով, նրանց համար տրամարդել այնպիսի պայմաններ, որոնք ոչ մի տեղ չկան: Եվ հենց այդ կատեգորիան է հայտվել այսօր, եւ ի՞նչ են նրանք ուզում: Նրանք հանկարծ իշխանություն ուզեցին»,-ասել է նա:
![]()