«Պատգամավորի մանդատը ձեր հոր տնից օժիտ չեք բերել ԱԺ, որ երբ ուզեք օգտագործեք, հենց հոգնեք՝ վայր դնեք…». Տարոն Չախոյան

«Ընտրությունների ժամանակ թեկնածություն դնելուց առաջ մի լավ ծանր ու թեթև անեիք»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Տղաներ և աղջիկներ, պատգամավորի մանդատը ձեր հոր տնից օժիտ չեք բերել ԱԺ, որ երբ ուզեք օգտագործեք, հենց հոգնեք՝ վայր դնեք…

Ընտրությունների ժամանակ թեկնածություն դնելուց առաջ մի լավ ծանր ու թեթև անեիք, էս օրվա մասին չէիք մտածու՞մ:

Չեմ ուզում մեկնաբանել շրջանառվող լուրերը, թե Ջուլֆալակյանը որ թելով նախկիններից ում հետ էր կապված, կամ կարող էր կապված լինել;

Բայց «Իմ Քայլի» նախընտրական ցուցակին ի սկզբանե ծանոթանալով ասել եմ, որ «Իմ Քայլը» ինքնամաքրման կարիք ունի: Իհարկե, 2018-ի ընտրություններին «Իմ Քայլի» ցուցակում կային մարդիկ, ովքեր չպետք է լինեին այդտեղ, առավել ևս չպետք է հայտնվեին ԱԺ-ում, բայց դա իր օբյեկտիվ պատճառներն ուներ:

Նախ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ապա նաև ժամանակի սղությունը:

Հիմա էլ եմ նույն կարծիքին, «Իմ Քայլը» ինքնամաքրման կարիք ունի, վստահ եմ որ իմքայլականներն առաջիկա՝ 2023-ի ընտրություններին հանդես կգան նոր՝ ավելի առաջադեմ և հեղափոխական գաղափարների համար պայքարող կազմով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ