![]()
Օրեր առաջ այս մասին հայտարարել էր պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Այս հայտարարությունը հիմնականում ընկալվել էր ՍՈւ 30ՍՄ նոր խմբաքանակի ձեռքբերման համատեքստում, սակայն նոր սերնդի ինքնաթիռներով հայկական կողմը բավարարվելու մտադրություն չունի։ Արդիականացվելու են ինքնաթիռները, որոնց էֆֆեկտիվությունը մասնագետները այնքան էլ բարձր չէին գնահատում։
Հայաստանը մոտ ապագայում կունենա նոր չորս Սու -25 ՍՄ կործանիչ։ Համաձայն ռուսական կողմի հետ ստորագրած փաստաթղթի, այս փուլում Հայաստանի ունեցած 4 Սու -25ՍՄ — ից կարդիականացվի 4 -ը։ Հնացած սարքավորումների զգալի մասը կփոխարինվի, ինչի արդյունքում կբարձրանա ինքնաթիռի մարտունակությունը եւ կիրառման հնարավորությունը։
Սու -25 -ի արդիականացումը ենթադրում է էլեկտրոնային օպտիկական համակարգերի փոխարինում, որից հետո ինքնաթիռը հնարավորություն կունենա թիրախին խոցել 6 -ից 8կմ հեռավորությունից՝ ավտոմատ ռեժիմով, կտեղադրվի Վիտեբսկ համակարգը, որը հնարավորություն կտա արդյունավետ պաշտպանվել զենիթահրթիռային հակաօդային համակարգերից։
Կարդիականացվի նաեւ նշանակության օպտիկական համակարգը ինչը թույլ կտա բավականին ճշգրիտ ռմբակոծել միջին տարածությունից։
Արդիականացման հետեւանքով Սու -25 -ը երկինք — մակերես տեսակի հրթիռների կիրառման հնարավորություն կստանա։
Սու -25Սմ3 -ի նշանակությունը բարձրանում է հաշվի առնելով բազմաֆունկցիոնալ Սու -30Սմ -ների ներկայությունը հայկական բանակում։
Ապագայում հայկական կողմը մտադիր է արդիականացնել բոլոր Սու -25 կործանիչները։
Սու -25 կործանիչներից զատ Հայաստանը ունի 4 Սու -30ՍՄ կործանիչ։ Ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է ստանա 12 Սու -30, ինչը զգալի կփոխի ուժերի հարաբերակցությունը։
![]()