Անդրանիկ Քոչարյանը նոր կցկտուր մանրամասներ է հայտնել Ապրիլյան պшտերшզմի հետ կապված

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ անորակ վառելիքի մասին ակնկալում է լսել հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից:

Լրագրողները հիշեցրին, որ Սերժ Սարգսյանն իր ասուլիսում Կարապետյանի հայտարարության վերաբերյալ ասել է, թե վերջինը վրիպել է:

«Ի՞նչ եք ասում, բա 2016-2018 թվականներին Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր էդ վրիպումների մասին Կարեն Կարապետյանից հարցնելու՝ տղա՛ ջան, ինչո՞ւ ես վրիպել, վարչապետը վրիպո՞ւմ է…

Ես էլ հարցրել եմ՝ էդ վրիպումը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ չէ, որովհետև, ըստ էության, էդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա հավաստմամբ, ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել: «Այնուհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»,- հավելեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ