![]()
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում էր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձման արարողությունը։
Այս խորհրդարանում ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է՝ «Իմ քայլը» դաշինքից, ով 25 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ քուրդ համայնքի ներկայացուցիչ, 73-ամյա Կնյազ Հասանովը։
Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ. մարտի 30-ին Երևանում:
Ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը:
2013թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։
2014-2015թթ․ սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան)՝ ստանալով մագիստրոսի կոչում՝ եվրոպագիտություն մասնագիտությամբ։
![]()
2015թ․ համահիմնադրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը՝ սահմանադրական փոփոխություններին դեմ, իսկ 2018թ․ մարտին՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնացած է։
![]()